Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ինչպես ամրապնդել հիշողությունը

Ինչպես ամրապնդել հիշողությունը

Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ  կազմված է  մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը: 

 

43-45 տարեկան և դրանից բարձր անձանց ավելի շատ ժամանակ է պետք  հիշել որևէ տեղեկատվություն, քան ավելի երիտասարդներին:

 

Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ հիշողության վատացումն սկսվում է գլխուղեղի  ծավալի որոշակի նվազմամբ:

 

Եթե մոռացել եք նշանակված հանդիպման մասին, կամ էլ ոչ մի կերպ չեք կարողանում հիշել համադասարանցու ազգանունը, դա դեռևս չի փաստում, որ դուք անհուսալի ծերանում եք: Պարզապես պետք է մարզել հիշողությունը:

 

Ինչպես կարելի է ամրապնդել հիշողությունը

 

  1. Աշխատեք ամեն օր հնարավորինս կարդալ և գրել: Դա գերազանց ամրապնդում է հիշողությունը:

  2. Տարբեր ձևերի  երաժշտություն ունկնդրեք: Երաժշտությունը բարենպաստ ազդեցություն է թողնում մտածելակերպի արագության և երկարատև հիշողության վրա: Գիտնականները հաստատում են, որ շնորհիվ ջազային կամ դասական երաժշտության ունկնդրման, զարգանում են մտքի վերլուծական ընդունակությունները:

  3. Ճամփորդեք տարբեր երկրներով ու քաղաքներով: Նոր տպավորություններն ու մեծ քանակությամբ հետաքրքիր տեղեկատվությունը կարգավորում են գլխուղեղի աշխատանքը:

  4. Այցելեք թատրոններ, թանգարաններ, գեղարվետսական ցուցահանդեսներ: Գիտնականները  սահմանել են, որ արվեստի հետ շփումն արգելակում է հիշողության վատթարացման գործընթացը:

  5. Գլխուղեղի տոնուսի բարձրացմանն օգնում է նույնիսկ կենցաղի ոչ մեծ փոփոխությունները, քանզի յուրաքանչյուր սովորություն, կարելի է ասել, ՙարգելակում է՚ գլխուղեղի գործընթացը:

  6. Հիշողոթյան ամրապնդման համար ևս մեկ միջոց է համարվում բանաստեղծություններն անգիր սովորելը: Անպայման չէ պոեմներ անգիր անել, սկզբի համար բավական է օրական մեկ քառատողը:

  7. Ծիծաղն  ուժեղացնում է ուղեղի արյունամատակարարումը, որն էլ համապատասխանաբար բարձրացնում է տեղեկատվության  ըմբռնումը:

  8. Օրվա մեջ քնեք 7-8 ժամից ոչ պակաս, քանի որ հենց քնի ժամանակ է ուղեղը հանգստանում: Քունն օգնում է ամրապնդել օրվա մեջ ստացված տեղեկատվությունը:

  9. Ամեն օր զբաղվեք  մարմնամարզությամբ: Հայտնի է, որ, ֆիզիկական վարժությունները լավացնում են գլխուղեղի արյունամատակարարումը, ինչն էլ դրական է ազդում  մտավոր ունակությունների վրա:

  10. Լուծեք խաչբառեր և խաղացեք տրամաբանական խաղեր:

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1 (539), 15.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

16.01.2016

Հարգելի Karine, բարև Ձեզ: Հարցերի պատասխանները կարող եք տեսնել հովածի տակ ըստ հերթականության:

Մեդ-Պրակտիկ

16.01.2016

Հարգելի Suren, բարև Ձեզ: Ներկայումս գիտական տվյալներ չկան շիզոֆրենիայի և վահանագեղձի խնդիրների միջև կապի մասին: Լրացուցիչ ինֆորմացիա ունենալու դեպքում կտրամադրենք:

Karina

14.01.2016

Inchpes karox enq imanal harceri patasxanner@

Suren

12.01.2016

Ardyoq vahanadzev gexdz@ karox e patchar handisanal shizofreniai

Կարդացեք նաև

10 միջոց լավ հիշողության համար
10 միջոց լավ հիշողության համար

Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...

Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am

Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ:  Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...

Սնունդը և առողջությունը
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Առողջապահության լրատու 3-4.2013
Հիշողության ֆունկցիաները
Հիշողության ֆունկցիաները

Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...

Առողջապահության լրատու 1.2012
Հիշողություն. զարգացման գաղտնիքները
Հիշողություն. զարգացման գաղտնիքները

Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում  կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ...

ինչպես «ցեմենտել» հիշողությունը
ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են  հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...

Նյարդաբանություն Առողջապահության լրատու 2.2010
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը

Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...

Հոգեկան առողջություն Ես Առողջապահության լրատու 2.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ